Հոգևոր կառույցներ

Հայաստանյայց առաքելական եկեղեցին

 հայ ժողովրդի ազգային եկեղեցին է և Կոչվում է առաքելական, որովհետև այն հիմնադրել են Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսն ու Բարդուղիմեոսը: Անվանվում է նաև Հայաստանյայց եկեղեցի, Հայ եկեղեցի, Հայոց եկեղեցի: Կենտրոնը ՀՀ Վաղարշապատ քաղաքի Սբ Էջմիածնի վանքն է՝ Մայր աթոռ Սբ Էջմիածինը:

Քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել մ. թ. I դարում՝ Ասորիքից ու Կապադովկիայից: Առաջին քարոզիչները սբ Թադեոսն ու սբ Բարդուղիմեոսն են (նահատակվել են Հայաստանում): 301 թ-ին Տրդատ Գ թագավորը քրիստոնեությունը պաշտոնապես հռչակել է Հայաստանի պետական կրոն: Այդ թվականը համարվում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու պաշտոնական հիմնադրման տարեթիվը: Եկեղեցու հոգևոր և նվիրապետական գերագույն իշխանությունը Ամենայն հայոց կաթողիկոսությունն է, գլուխը՝ կաթողիկոսը՝ եպիսկոպոսապետն ու բարձրագույն հոգևոր պետը (Ծայրագույն պատրիարք և կաթողիկոս ամենայն հայոց): Հայոց առաջին կաթողիկոսը Սբ Գրիգոր Ա Լուսավորիչն է (302–325 թթ.), Հայոց հայրապետական աթոռի ներկայիս 132-րդ գահակալը՝ Գարեգին Բ Ներսիսյանը (1999 թ-ից):    ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է