Ծառայությունները

Համագործակցության, փոխօգնության Ազգային կառույցի ծառայությունների հիմնական խնդիրն է նպաստավոր պայմաններ ստեղծել, աջակցել կառույցին անդամագրված անձանց և կազմակերպություններին:

Ծառայությունները ձևավորվում, դրանց աշխատանքները կարգավորվում են հանձնախմբերի կողմից: Ծառայությունները ունեն սպասարկող անձնակազմ, որոնք ղեկավարվում են տնօրեների կողմից: Տնօրեններին նշանակում է Գործադիր խորհուրդը՝ տվյալ ծառայության աշխատանքները կարգավորող հանձնախմբի առաջարկությամբ:

 

Կառույցի անդամներին ծառայությունները հիմնականում մատուցվում են հեռակապի, հեռահաղորդակցման միջոցների օգնությամբ՝ տվյալ կառույցում ներգրավված մասնագետների կողմից: Նրանք իրենց աշխատանքների դիմաց Կառույցի կողմից լրացուցիչ վարձատրություն են ստանում:

Իրենց գործունեության ոլորտներում ծառայությունները աջակցում են փոխօգնության խմբերին, տրամադրում նրանց խորհրդատվություն,տեղեկատվական նյութեր, օգնում մասնագիտական կապերի հաստատման, փորձի փոխանակման, գովազդման, ներդրումային և այլ հարցերում: