Համազգային խորհուրդի մասին

Համազգային խորհուրդը՝ Համագործակցության, փոխօգնության ազգային կառույցի կառավարման բարձրագույն մարմինն է:

1.Կառույցի առջև դրված նպատակների իրագործմանը հետամուտ որոշում է կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, մշակում համազգային խնդիրների լուծմանը նպաստող ռազմավարական ծրագրերը:

2.Մշակում է այդ ծրագրերից բխող առաջարկությունների փաթեթներ և ներկայացնում ՀՀ-ն և Արցախի իշխանություններին, համայնքների միավորումներին, համազգային այլ կազմավորումներին.

3.Որոշում է՝ ինչ միջոցներով, ինչ լիազորություններով, ինչ գործառույթներ պետք է իրականացնեն կառույցի հանձնախմբերը, հանձնախմբերի ղեկավարներից կազմված Գործադիր խորհուրդը, Գործադիր խորհրդի կառավարիչը.

 

4.Քննարկում, փոփոխություններ է մտցնում, հաստատում կամ չի ընդունում ռազմավարական ծրագրերի հիման վրա՝ Գործադիր խորհուրդի կողմից կազմված իր և հանձնախմբերի գործունեության տարեկան ծրագրերը և կառույցի ընդհանուր գործունեության ապահովման տարեկան բյուջեն:

5.Իր կանոնադրությամբ սահմանված կարգով՝ առաջադրված թեկնածուներից ընտրում է գործադիր խորհրդի կառավարիչին, հանձնաժողովների ղեկավարներին, հաստատում է հանձնաժողովների ղեկավարների կողմից նշանակվող հանձնաժողովների կազմը:

6.Բյուջեի, տարեկան ծրագրերի չընդունման դեպքում կամ Համազգային խորհրդի անդամների երկու երրորդի պահանջով կարող է անվստահություն հայտնել կառավարիչին, հանձնաժողովի ղեկավարին և սահմանված նույն կարգով ընտրել նոր կառավարիչ, նոր հանձնաժողովի ղեկավար:

7.Հիմք ընդունելով իր կողմից մշակված ռազմավարական ծրագրերը՝ քննարկում, փոփոխություններ է կատարում, հաստատում կամ մերժում է ընդունել Կառավարիչի կողմից ներկայացվող Գործադիր խորհրդի և հանձնախմբերի գործունեության հատուկ նշանակության մարտավարական ծրագրերի նախագծերը:  

8.Քննում է Գործադիր խորհրդի կողմից ներկայացվող կիսամյակային հաշվետվությունները, վերահսկում գործընթացները անհրաժեշտության դեպքում առաջարկում է փոփոխություններ կատարել Գործադիր խորհրդի, հանձնախմբերի ընթացիկ գործունեության կազմակերպման մարտավարական ծրագրերում.

9.Անհրաժեշտության դեպքում ընդունում է միջազգային կազմակերպություններին, պետություններին ուղղված դիմումներ, հայտարարություններ.

10.Ընդունում է մեր հայրենակիցներին ուղղված ուղերձներ, կոչեր.

Համազգային խորհուրդը գործում է ՀՀ և Արցախի սահմանադրություններով և միջազգայնորեն ընդունված օրենքներով թույլատրված նորմերի շրջանակում: