Ազգային անվտանգության ծառայություն

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր հատուկ ծառայությունը։

Հայաստանը ունի Ազգային անվտանգության և Ներքին գործերի նախարարությունների մեկ գերատեսչության մեջ միավորման փորձ։ Այս իրավիճակը տևեց 1996 թվականից մինչև 1999 թվականը։ Չնայած այն լուրերի, որ Ազգային Անվտանգության ծառայությունը ռուսական օրինակով կմասնատեն մի քանի գերատեսչությունների, այն պահպանում է ՊԱԿ-ի անփոփոխ կառուցվածքը՝ ԱԱԾ կազմի մեջ են մտնում և՛ հետախուզությունը, և՛ սահմանապահ զորքերը, և՛ ծածկագրողները, և՛ ՀՀ պետական պահպանության ծառայությունը։

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է