Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան

1935 թվականի օգոստոսի 15-ին Երևանի Ամիրյան 26 հասցեում բացվել է առաջին մասսայական գրադարանը, որի վարիչ է նշանակվել Թ. Բարխուդարյանը։ 1938 թվականին բացվել է գրադարանի ընթերցասրահը և գրադարանն ունեցել է շուրջ 1100 ընթերցող։ 1941 թվականին գրադարանի վարիչ է նշանակվել Գարիկ Մկրտչյանը, այնուհետև՝ Մարուսյա Աբգարյանը, 1949-1992 թթ.՝ Վարվառա Գևորգի Մարգարյանը։ 1955 թվականին գրադարանն անվանակոչվել է Ավետիք Իսահակյանի անունով՝ Վարպետի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։ 1964 թվականին գրադարանում ստեղծվել է Կուլտուրայի ժողովրդական համալսարան՝ 4 ֆակուլտետով։ 1979 թ. Երքաղխորհրդի գործկոմի մայիսի 16-ի որոշմամբ մասսայական գրադարանների բազայի վրա ստեղծվել է Երևանի մեծահասակներին սպասարկող գրադարանների կենտրոնացված համակարգը՝ ԳԿՀ, որի կենտրոնական գրադարանը դարձել է Ավետիք Իսահակյանի անվան։ Գրադարանի ենթակայության տակ էին 47 գրադարան-մասնաճյուղերը։   ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Ավելացնել նյութը